Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նոր Նորքի «Մայրություն» քանդակը տասնյակ տարիներ է այս վիճակում է․ ակտիվիստ

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նոր Նորքի «Մայրություն» քանդակը տասնյակ տարիներ է այս վիճակում է․ ակտիվիստ
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց գտնվող «Մայրություն» քանդակը ակտիվիստ Արթուր Չախոյանի խոսքով՝ տասնյակ տարիներ է կիսաքանդ վիճակում է գտնվում։   Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան…

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց գտնվող «Մայրություն» քանդակը ակտիվիստ Արթուր Չախոյանի խոսքով՝ տասնյակ տարիներ է կիսաքանդ վիճակում է գտնվում։  

 

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ 

 

«Սա «Մայրություն» քանդակն է։ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց է գտնվում։ Տասնյակ տարիներ այս վիճակում է։ Անցած տարի դիմում էի գրել, պատասխանել էին, որ կսարքեն։ Դիմումի պատասխանից անցել է մոտ 1 տարի ԿԳՄՍՆ քանդակի անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»»։

 

Նշենք, որ «Մայրություն» քանդակը ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում»։

 

Auroranews-ը կապ է հաստատել ԿԳՄՍ նախարարություն, սակայն գերատեսչությունից որևէ հստակ պատասխան դեռևս չենք ստացել։ Նախարարությունից մանրամասներ ստանալու դեպքում կներկայացնեն։ 

 

[a68e37e8ac24b80555ab41b6b69b920e.jpg]

[1a80eabb56141cbff7c7fda91c487f0e.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250