Քադիրովը սպառնացել է աշխատանքից ազատել այն պաշտոնյաներին, որոնց երեխաները չգիտեն չեչեներեն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է աշխատանքից հեռացնել այն ենթականերին, որոնց երեխաները չգիտեն չեչեներեն։ Ինչպես հայտնում է Chechnya Today-ը, Քադիրովը նման հայտարարություն է արել նոյեմբերի 7-ին կայացած չեչեներենի իմացության մրցույթի եզրափակիչում, գրում է Meduza–ն։
«Մենք մեծ աշխատանք ենք տանում չեչեներենի հանրահռչակման ուղղությամբ։ Բայց պատահում է, որ իմ թիմի ներկայացուցիչների երեխաները հաճախ չեն տիրապետում չեչեներենին։ Ես կսկսեմ նման պաշտոնյաներին հեռացնել թիմից»,– ասել է նա։
Ըստ Քադիրովի՝ նախ և առաջ ծնողները պետք է երեխաներին սովորեցնեն իրենց մայրենի լեզուն, սակայն, ըստ նրա, «մանկապարտեզներում և դպրոցներում ռուսերեն են սովորեցնում, և ծնողները հաճախ դա խրախուսում են»։ «Երեխաները նույնիսկ սկսում են ռուսերեն մտածել»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝ հավելելով, որ, իր կարծիքով, «այն սերունդը, որը չեչեներեն չի խոսում և չի մտածում, ապագա չունի»։
Ռամզան Քադիրովի խոսքով՝ չեներենըվտանգված լեզուներից է և պետք է դառնա չեչենական ընտանիքների հաղորդակցության հիմնական լեզուն։
Նմանատիպ հոդվածներ
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացնելու,...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...