ՀԱՄԱՍ-ը, թե՞ Իսրայելը․ ով կարող է ապագայում կառավարել Գազան․ ԱՄՆ
Ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Իսրայելը չեն կարող ապագայում կառավարել Գազան, անհրաժեշտ է անցումային շրջան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախ, Գազան չի կարող կառավարվել ՀԱՄԱՍ-ի կողմից, հակառակ դեպքում պարզապես կլինի հոկտեմբերի 7-ի կրկնությունը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վայր: Պարզ է նաև, որ Իսրայելը չի կարող գրավել Գազան»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր, որ Գազայի հատվածի ճակատագիրը պետք է որոշեն պաղեստինցիները։ Հիշեցնենք նաև՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետի հայտարարել էր, որ կարծում է, որ Իսրայելը կարող է պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածը որոշ ժամանակով ղեկավարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...