Արցախի որոշ դեմքեր ծանր հոդվածներով պետք է դատվեն. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում ութ գյուղերի հանձնման համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Իր խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի այս իշխանության օրոք հասնել առավելագույնի։
«Այդ տարածքները իրավական հիմքեր չունեն, բայց Փաշինյանը հռչակել է ադրբեջանական տարածքներ՝ դարձնելով այն վիճելի հարց։ Ժամանակին ասում էին՝ պետք է Արցախը հանձնենք, որ հանգիստ ապրենք, հիմա էլ պատրաստ են Հայաստանից նոր տարածքներ զիջել, որը իբրև թե բերելու է խաղաղություն»,– ասել է նա։
Աբրահամյանը նաև մեկնաբանել է Էդմոն Մարուքյանի այն տեսակետը, ըստ որի՝ ՀՀ-ում չպետք է Արցախի պետական ինստիտուտները գործեն, քանի որ այն անվտանգային համատեքստում սխալ է: Իր խոսքով՝ իշխանությունը փակում է Արցախի հարցը՝ ոչնչացնելով վերջին բեկորները և այն դիտարկելով սպառնալիք. «Արցախի բարձր քաղաքական էլիտան, բացառությամբ մի քանի պատգամավորների, դեռևս քաղաքական գնահատական չի հնչեցրել, թե ով է ստեղծված իրավիճակի մեղավորը։ Չի ձևակերպվել նաև, թե ինչ ճանապարհով է Արցախն առաջ շարժվելու»։
Պատգամավորը նշել է, որ Արցախում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է քննության առարկա դառնան․ «Արցախի որոշ դեմքեր ծանր հոդվածներով պետք է դատվեն, մի շարք հարցեր կան՝ վերջին շրջանի ֆինանսական չարաշահումներ, վառելիքաքսուկային պայթյունի հանգամանքներ, որի պատճառով 200-ից ավելի մարդ է մահացել։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին․ Սամվել Բաբայանը հայտարարում է, որ բանակցել է Բաքվի հետ, բայց որևէ մեկը տեղյակ չէ, թե ով է նրան տվել լիազորություն և ինչ փաստաթուղթ է դա»։
Նմանատիպ հոդվածներ
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացնելու,...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...