«Կարևոր նորություններ Ջալալ Հարությունյանի գործով»․ փաստաբան
Փաստաբան Արսեն Սարդարյանը գրում է ՝
«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ․Հարությունյանի նկատմամբ դադարեցվեց արդարացնող հիմքով։
Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջ․Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է։
Մոտակա օրերս վերոգրյալ հանգամանքների մանրամասները կներկայացնեմ ասուլիսում, որի ժամանակ կպատասխանեմ հետաքրքրված լրագրողների հարցերին։
Ասուլիսի տեղի, օրվա և ժամի մասին կնշեմ լրացուցիչ»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում` Նոյեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պետհամարանիշերով հայտնի պատը՝ Ալիևի կարգադրությամբ ապամոնտաժվել է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցիներն ապամոնտաժել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյո...
Ովքեր դեռ չեն դիմել 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրին, կարող են դիմել հիմա
ԱՍՀ նախարարությունը ուղեցույց՝ է հրապարակել 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդո...
«Խնամի-ծանոթ-բարեկամ». ու՞մ հարազատը, որտեղ է անցել աշխատանքի՝ հեղափոխությունից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զ...