
«Խնամի-ծանոթ-բարեկամ». ու՞մ հարազատը, որտեղ է անցել աշխատանքի՝ հեղափոխությունից հետո

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Հեղափոխությունից հետո Էդուարդ Աղաջանյանի կինը՝ Վիկտորյա Այդինյանը, զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է խմբագրի հաստիքը։
Վիլեն Գաբրիելյանի կինը՝ Նարինա Առքելովան, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության ավագ մասնագետի պաշտոնը։
Տաթեւիկ Շահումյանի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, զբաղեցնում է Ազգային անվտանգության ծառայության ավագ ինժեների պաշտոնը։
Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առաջատար մասնագետի պաշտոնում։
Արման Եղոյանի քույրը՝ Աննա Եղոյանը, աշխատում է «ՀայԷկոնոմԲանկ»-ում որպես միջին եւ փոքր վարկերի տրամադրման բաժնի գլխավոր մասնագետ։
Բաբկեն Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատում է Կադաստրի կոմիտեում։
Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, հանդիսանում է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը։ Որդին՝ էդուարդ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնի փորձագետ է։
Շիրակ Թորոսյանի դուստրը՝ Արևիկ Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության փորձագետ է։
Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է ֆիլմարտադրության պատասխանատուի պաշտոնը։
Արուսյակ Մանավազյանի ամուսինը՝ Արման Բուդաղյանը, զբաղեցնում է «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ստացվում է, որ նախկիններին «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով մարդկանց աշխատանքի տեղավորելու համար մեղադրող ներկաները ոչնչով չեն տարբերվում նրանցից։