Հասարակություն
Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ընթացիկ տարում, և առջևում դեռ երկու ամիս կա։
«195 հազար զբոսաշրջիկ 2023թ. Հոկտեմբերին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 155 հազար, 2019թ.` 192 հազար զբոսաշրջիկ): Արդյունքում մենք ունեցել ենք 2 միլիոն 50 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեի տարածած վիճակագրության համաձայն ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում` Իրանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0