ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական է գտնվում անազատության մեջ». փաստաբան
«Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական է գտնվում անազատության մեջ». փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «ֆորմալ ձգձգումներ» է որակում դատախազության գրության ուշացումը։
«Ստիպված ենք սպասել դատախազի որոշմանը, որպեսզի Լևոն Քոչարյանը դուրս գա, չնայած այդ որոշմանն սպասելն օրինաչափ չէ: ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։ Ըստ էության, ՍԴ որոշման ուժով, խափանման միջոցն արդեն համարվում է վերացված։ Դատախազի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ անհրաժեշտ չէ, քանի որ ՍԴ որոշումը ենթադրում է խափանման միջոցի՝ ապրիորի վերացում։ ՍԴ որոշումը ենթադրում է նաև, որ այն պարտադիր է բոլոր կառույցների, այդ թվում՝ ՔԿՀ-ի համար։ ՔԿՀ-ն պետք է նաև որպես այլ պետական մարմին, որը ևս պետք է կատարի ՍԴ որոշումը, այդ գործողությունն ինքնուրույն կատարի»,-ասաց նա:
Հարցը, թե արդյո՞ք Լևոն Քոչարյանը մանդատը օգտագործում է կալանքից ազատվելու համար, փաստաբանը «ոչ տեղին» համարեց։