ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հեզբոլլահը» ներկայացրել է Noor հականավային հրթիռները՝ ի պատասխան ԱՄՆ–ի գործողությունների

Լիբանանյան «Հեզբոլլահը» ներկայացրել է Noor հականավային հրթիռները ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակրի՝ Իսրայելին աջակցելու համար  Մերձավոր Արևելք ժամանման ֆոնին: Այս մասին հայտնում է «Военное обозрение» հրատարակությունը։ 

Հրատարակության համաձայն՝ կազմակերպության կողմից հրթիռներ ցուցադրող նյութերը կարող են դիտվել որպես նախազգուշացում Միացյալ Նահանգներին, որն ակտիվորեն աջակցում է Գազայում Իսրայելի գործողություններին։ 

Իրանական արտադրության Noor հականավային հրթիռները չինական C-802-ի պատճենն են և ունակ են խոցել թիրախները 120 կիլոմետր հեռավորության վրա՝ զարգացնելով մինչև 0,9 մախ արագություն։ 2006 թվականին Noor–ի օգնությամբ լիբանանյան խումբը հարվածեց Էյլաթ դասի իսրայելական «Հանիթ» կորվետին։ Նավը մեծ վնաս է կրել, սակայն չի խորտակվել։ 

Քաղաքականություն