
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Բնապահպան» հանդիսացող ադրբեջանցիները Մինգեչաուրի ջրամբարը վերածել են աղբանոցի

10 ամիս արցախցիներին հոսանքից ու ջրից զրկած, դրանից հետո ամբողջ աշխարհին «Սարսանգի ջրամբարի էկոլոգիական աղետի» մասին շեփորահարած անմարդկային արարածները Մինգեչաուրի ջրամբարը վերածել են աղբանոցի։ Այս մասին հայտնում է Баграмян 26 տելեգրամյան ալիքը։
«Իսկ գազանները, որոնք ներկայանալով որպես էկոակտիվիստներ, շրջափակել են Լաչինի միջանցքը, սպանել կենդանիներին և բազմացրել պլաստիկը, լռելով հետևում են Ադրբեջանում շրջակա միջավայրի ոչնչացմանը, որովհետև Ալիևի վարչակազմից հրաման և վարձատրություն չկա:
Հրաման չի էլ լինի, քանի որ Մինգեչաուրի ջրամբարում խոզանոցը՝ ռեժիմի կողմից սեփական երկրի թալանի հետևանք է, և կապված չէ էթնիկ զտումների և հայերին ոչնչացնելու ցանկության հետ»,- նշված է տելեգրամյան ալիքում։