Կադիրովի 15-ամյա տղան «կարևոր» և «պատասխանատու» պաշտոն է ստացել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի15-ամյա որդին՝ Ադամը, նշանակվել է «կարևոր» և «պատասխանատու» պաշտոնի հոր անվտանգության ծառայությունում: Տեղեկությունը, ՌԲԿ-ի փոխանցմամբ, հայտնել են Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը, ինչպես նաև Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը:
«Ես սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի եղբայր Ադամ Կադիրովին՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը՝ թելեգրամյան ալիքում։
Պատգամավորը գրել է, որ իր «սիրելի եղբորորդու» նշանակումն այս պաշտոնում բնական է։ Ըստ նրա, դեռահասը «ապացուցել է, որ արժանի մարդ է, որի համար պատվի և արժանապատվության հասկացությունները առաջին տեղում են»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ռամզան Կադիրովը հրապարակել էր տեսանյութ, որտում Ադամը ծեծում է Նիկիտա Ժուրավելին, որը կալանավորվել էր Վոլգոգրադում Ղուրանը այրելու համար։ Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը խոստովանել էր, որ հպարտ է որդու արարքով:
Կադիրովը նաև երկու անգամ է ցուցադրել է ծեծի կադրերը, տեսանյութերից մեկը նա ուղեկցել է՝ «բոլոր մահմեդականների հերոսը» մակագրությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...