Քաղաքականություն

Իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումը տևեց ավելի քան 40 րոպե. Բայրամով

Իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումը տևեց ավելի քան 40 րոպե. Բայրամով
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ բանակցություններին իր պատրաստակամությունը և ակնկալում է Երևանի պատասխանը խաղաղության վերջին առաջարկներին, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։…

Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ բանակցություններին իր պատրաստակամությունը և ակնկալում է Երևանի պատասխանը խաղաղության վերջին առաջարկներին, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ 

«Բանակցությունների ձևաչափը կարող է լինել ցանկացածը: Կարևոր է հասկանալ, որ դա Ադրբեջանի և Հայաստանի հարցն է: (...) Խաղաղության պայմանագրով մենք հայկական կողմին ենք փոխանցել մեր հերթական առաջարկները և այժմ սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է Բայրամովը շաբաթ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։ 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանում (հոկտեմբերի 23) «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորման հարցը. «Իմ հանդիպումը հայ գործընկերոջ հետ այնտեղ նախատեսված չէր, սակայն մենք «հանդիպում ունեցանք, որը տևեց 40 րոպեից ավելի»։

Նմանատիպ հոդվածներ

Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան

Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250