ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, չեմ կարող․ Արշակյանը՝ սահմանային կուտակումների մասին
Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, չեմ կարող, խոսքը վերաբերում այս պահին կուտակումներ չլինելուն։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Իմ տեղեկություններով` կուտակումներ չկան Հայաստանի շուրջ։ Ռեգիոնում ընդհանուր լարվածություն մեծ հաշվով կա։ Պետք է հաշվի առնել, որ բոլորովին վերջերս թուրք–ադրբեջանական զորավարժություններ էին տեղի ունենում։ Ինչ վերաբերում է այն հարցին` սպառնալիքներ կան, թե ոչ, պետք է արձանագրել, որ հռետորաբանության տեսանկյունից վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան։ Դրական տեղաշարժերը վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, օրինակ` այն, որ միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևեր, խորհրդարանների և այլ գերատեսչությունների կողմից էլ հայտարարություններ են ընդունվել»,– մանրամասնեց Արշակյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի գործով վճիռը․ որքան պահանջեց դատախազը
Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հայտնում են ադրբեջանական լրատվամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր պահանջներ՝ բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար
Նոյեմբերի 1-ից նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար: Տեղեկատ...
Մետրոպոլիտենի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխվի․ մանրամասներ
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրայինայի դրոշով և Զելենսկու կերպարով․ Բլինքենի երեխաները՝ Հելոուինին
«Ցանկացած պատասխանատու ծնող բաց կթողեր այս տունը»․ Համացանցում ծիծաղում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա, ով Հելոուինի նախօ...