Անթույլատրելի է Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը. Ադրբեջանի ԱԳՆ–ն՝ ԱՄՆ Պետդեպին
Չնայած նրան, որ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, վճռականորեն չի խրախուսել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, փոխարենը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ այսպիսով պատասխանելով ԱՄՆ պետդեպի պաշտոնյաների՝ իր խոսքով «հակաադրբեջանական» հայտարարություններին:
«Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունք չի տա, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի»,- նշվում է ադրբեջանական կողմի հայտարարությունում:
Ադրբեջանի ԱԳՆ–ն Հայաստանն անվանել է «ագրեսիվ պետություն», ՀՀ վարած քաղաքականությունը «օկուպացիոն», իսկ Միացյալ Նահանգներին մեղադրել է «անցյալ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ անգործության»:
«Եթե ԱՄՆ-ն այլ մոտեցում ցուցաբերեր Ադրբեջանի դեմ սպառնալիքներին, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա Ադրբեջանի դեմ սպառնալիքները ուժով լուծելու անհրաժեշտություն չէր լինի, և հարցը կլուծվեր խաղաղ ճանապարհով»,– գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ խոսքը այն հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում են ԱՄՆ–ի կողմից ՀՀ–ի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելուն, ինչպես նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանում առաջացած ծանր հումանիտար կարիքների լուծման համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությանը:
Նմանատիպ հոդվածներ
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...