Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության համաձայնագիրը․ Նիկոլոզ Սամխարաձե

Վրաստանը ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել և հենց դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։

 

Ըստ նրա՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման ուղղությամբ։ 

 

«Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումը շատ հաստատուն է. քանի դեռ երկրի տարածքը դեօկուպացված չէ, և Ռուսաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին»,- մանրամասնել է Սամխարաձեն:

 

Սամխարաձեն հավելել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության մասին համաձայնագիրը: 

 

 

Քաղաքականություն