Հասարակություն
Մանրամասներ՝ հրացանից վիրավորում ստացած, 11-ամյա աղջկա առողջական վիճակի մասին
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ այսօր Ախուրյանում հրացանի վիրավորում ստացած11-ամյա աղջկա առողջական վիճակի մասին:
«Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նշվում է, որ վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա, իսկ երեխայի վիճակը այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն», - հայտնում են ԲԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 13-ամյա տղան «Տիր» օդամղիչ հրացանով կրակել է 11-ամյա աղջկա վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վրաստանի քաղաքացի դառնալը էլ ավելի է հեշտացել
Քաղաքացին զենք-զինամթերք է թողել ավտոճանապարհի աջակողմյան հատվածում
Դատախազներին ժամկետից շուտ ազատում ե՞ն աշխատանքից, թոշակ չստանալու համար. «Ժողովուրդ»
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանից դուրս ես գալիս, ոչ դուխով ես, ոչ էլ` հպարտ. քաղաքացին` Փաշինյանին
5.0