Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Մոսկվան կրակի տակ, Երևանում՝ նոր որոշումներ

18:00 Լուրերը մեկ տողով. Մոսկվան կրակի տակ, Երևանում՝ նոր որոշումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.



• Ազգային ժողովը ընդունեց նախագիծ, որով վարելու իրավունքից զրկված քաղաքացիները առաջին անգամ այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ պետական տուրք վճարելով և անցնելով մեկ տարվա փորձաշրջան։


• Կառավարությունը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց մի շարք մետաղների ու հումքային արտադրանքի արտահանման համար՝ խթանելով տեղական վերամշակումն ու բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունը։


• Դատարանը Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգեց ևս երեք ամսով՝ թույլատրելով նրան կիրակի օրերին մասնակցել պատարագի։


• Ընդդիմության խորհուրդը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Ռուսաստանին՝ Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ աջակցություն ստանալու նպատակով։


• ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որևէ անդամի կողմից Ռուսաստանի տարածքի դեմ ագրեսիան կստանա կոշտ և կործանարար պատասխան։


• Մոսկվայում անօդաչուների հարձակումից ու նավթավերամշակման գործարանի հրդեհից հետո բնակիչները հայտնում են օդում և մակերևույթների վրա նավթամթերքների հետքերի մասին, մինչ իշխանությունները վստահեցնում են, որ աղտոտվածությունը նորմայի սահմաններում է։


• ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է լայնածավալ հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական նշանակության թիրախներին՝ ի պատասխան Կիևի գործողությունների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250