Իսրայելին ռազմական օգնությունը պետք է դիտարկվի միայն Ուկրաինային օգնության փաթեթում․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե Կոնգրեսն ընդունի Իսրայելին ռազմական օգնություն հատկացնելու մասին օրենքը՝ դրանում չներառելով Ուկրաինային աջակցելու մասին հիշատակումը, ապա կօգտվի վետոյի իրավունքից, հաղորդում Է Reuters-ը: Տեղեկությունը փոխանցում է meduza-ն։
Բայդենի վարչակազմը պնդում է, որ Իսրայելին ռազմական օգնությունը պետք է դիտարկվի միայն Ուկրաինային օգնության փաթեթում, սակայն դա ձեռնտու չէ որոշ հանրապետական օրենսդիրների, ովքեր պատրաստ են հավանություն տալ Իսրայելին տրամադրվող օգնության ֆինանսավորմանը, սակայն կասկածի տակ են դնում Ուկրաինային տրամադրվող աջակցության ծախսերը, որոնք պահանջում է Բայդենի վարչակազմը:
Իսրայելի և Ուկրաինայի օգնությամբ Սպիտակ տան առաջարկած օրինագծում ներառված են Թայվանի աջակցության ֆինանսավորումը և Մեքսիկայի հետ սահմանին պաշտպանական պատի կառուցման ծախսերը: Ընդհանուր առմամբ, օրինագիծը նախատեսում է 106 միլիարդ դոլարի ծախսեր այդ նպատակների համար:
Օրինագիծը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ, որտեղ հանրապետականներն ունեն տեղերի մեծ մասը: Օրենք դառնալու համար փաստաթուղթը պետք է հաստատի նաև Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատական կուսակցության գծով Բայդենի համախոհները։ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ Կոնգրեսի վերին պալատում այս օրինագիծն ընդունելու հնարավորություն չկա:
Նմանատիպ հոդվածներ
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...