Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մետրոյում անհայտ անձը ձեռքի նռնակ է տեղադրել
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի կենտրոնում գտնվող Hauptwache կենտրոնական մետրոյի կայարանում հոկտեմբերի 31-ին անհայտ անձը ձեռքի նռնակ է տեղադրել։ Այս մասին հայտնում է Հեսսենի դաշնային նահանգի ոստիկանությունը։
Կասկածյալի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Bild թերթի փոխանցմամբ՝ խոսքը հարավսլավական M52 մոդելի նռնակի մասին է, որը 1990-ականների բալկանյան պատերազմներից ի վեր լայնորեն ներկայացված է զենքի անօրինական շուկայում։
Ոստիկանական աղբյուրները հայտնել են, որ սարքը տեղադրվել է խանութի դիմաց՝ երկաթուղու գծերի վերևում գտնվող առևտրի սրահում: Փորձագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ սարքի մեջ մոտ 100 գրամ պայթուցիկ է եղել։ Այս քանակի պայթեցումը կարող էր մարդկանց սպանել 20 մետր շառավղով:
Հանցագործության հնարավոր պատճառները հայտնի չեն:
Նմանատիպ հոդվածներ
«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ չի հաջողվել մարել. մանրամասներ
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկ...
Պայթյուն` ՌԴ Տագանրոգի ռազմական օդանավակայանի մոտ
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ ռազմական օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են...
Չուկոտկայում ինքնաթիռ է անհետացել
Չուկոտկայում Ան-2 ինքնաթիռ է անհետացել. Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` Կրասնոդարում
ՌԴ Կրասնոդարի Յիսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստի շենքում, որը մոտ 3,5 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: &nbs...