Զոհված զինծառայողի քույրը կալանավայրում կրկին ուշագնաց է եղել. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրոմ կրկին վատացել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում։ 

 

«Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,–գրել է Բաբայանը:

 

Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում վատացել էր նաև հոկտեմբերի 15–ին։ Արսեն Բաբայանը կրկին տեղեկացրել էր նրա՝ ուշագնաց լինելու մասին։

 

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվել էր սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցերի ընթացքում բռնության կոչեր հնչեցնելու համար։ 

 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Վիրաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։

 

Քաղաքականություն