Մահացածների հոգիները հանդիպում են ողջերին․ Զախարովան՝ Բլինքենի երեխաների կերպարների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեխաների Հելոուինի կերպարներին։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովայի կարծիքով՝ այդպիսով ԱՄՆ-ում հիշեցրել են, որ «այդ օրը մահացածների հոգիները հանդիպում են ողջերի հետ»։
«Հելոուինին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր երեխաներին Սպիտակ տուն է տարել «Զելենսկու» և «ուկրաինական դրոշի» հագուստներով։ Ըստ երևույթին, ԱՄՆ-ում այդպես ուզում էին ընդգծել այս օրվա նշանակությունը, երբ, ըստ անգլո-սաքսոնական ավանդույթի, մահացածների հոգիները հանդիպում են ողջերին։ ԱՄՆ նախագահը Միջոցառմանը Ջո Բայդենի կոստյումով է եղել»,- գրել Է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հելոուինի նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կոնֆետներ էր բաժանում երեխաներին իր կերպարով։ Միջոցառմանը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի որդին Զելենսկու կերպարով էր, իսկ դստերը հագնված էր Ուկրաինայի դրոշի գույներով։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...