Շանտաժի են ենթարկել. ինչպես են Արցախի նախկին նախագահները հանձնվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 28-ին տված իր հարցազրույցում խոստովանեց, որ ադրբեջանական կողմն ընտրովի մոտեցում է ցուցաբերել: Իրեն հաջողվել է ուղղաթիռով հասնել Սիսիան, իսկ երեք նախկին նախագահներին ուղղաթիռով չեն տեղափոխել` նրանք առևանգվել և գերի են տարվել Ստեփանակերտից:
Նա եթերում ասաց. «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»:
Շահրամանյանն Արցախի ՊԲ գործող հրամանատարի և իր անվտանգության երկու աշխատակցի հետ ուղղաթիռով է տեղափոխվել։ Շահրամանյանին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ նախկին նախագահների համար էլ են բանակցել` ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու հետ կապված, սակայն Ադրբեջանը չի համաձայնել:
Ավելին, անցակետը հատող ԱԱԾ և ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել և հայտարարել` մինչեւ նախկին նախագահները չհանձնվեն, նրանց չենք ազատի: Այդ մասին իմանալով՝ Ստեփանակերտում գտնվող նախկին նախագահները հանձնվել են ադրբեջանական կողմին, որից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին թողել են, որ սահմանն անցնեն, իսկ Շահրամանյանը` ուղղաթիռ նստի:
Մեր աղբյուրը Շահրամանյանի հանդեպ նման «բարյացակամությունը» բացատրեց նրանով, որ Արցախի մի քանի օրվա նախագահն ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...