
Ryanair-ը ստիպված կլինի 2,4 միլիոն դոլար վճարել չվերթերի չեղարկման համար

Լոնդոնի դատարանն այսօր որոշել է, որ իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությունը պետք է տուրիստական գործակալություններին վճարի 2 միլիոն ֆունտ (2,4 միլիոն դոլար)՝ 2021 թվականի ամառային տուրիստական սեզոնի ընթացքում իր թռիչքները չեղարկելու համար: Այս մասին գրում է kommersant.ru-ն։
Նշվում է, որ այդ ժամանակ ավիաընկերությունը զանգվածաբար չեղարկեց թռիչքները մինչև օգոստոսը ներառյալ, և տուրիստական գործակալությունները, որոնք հաճախորդներին վաճառում էին փաթեթային տուրեր ավիատոմսերի հետ միասին, ստիպված էին փոխհատուցում վճարել մարդկանց:
Ավիաընկերության դեմ հայցը ներկայացվել է դեռևս 2021 թվականի հոկտեմբերին։ Ճամփորդական գործակալությունները նշում են, որ Ryanair-ը չարաշահել է իր գերիշխող դիրքը ցածր գնով ավիափոխադրումների շուկայում։
Դատարանը հիմնավոր է համարել տուրիստական գործակալությունների փաստարկները։