Թրամփին կարող են հեռացնել նախագահի ընտրություններից․ ԶԼՄ
Դատարանը պատրաստվում է 150-ամյա օրենքն օգտագործել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին նախագահական մրցապայքարից հեռացնելու համար, գրում Է Reuters-ը: Տեղեկությունը փոխանցում է news.ru-ն։
Մեղադրող կողմը ցանկանում է օգտագործել ԱՄՆ քաղաքացիական պատերազմի դրույթը, որն արգելում է ապստամբության մեջ ներգրավված մարդկանց դաշնային պաշտոններ զբաղեցնել: Խոսքը նախկին նախագահի կողմնակիցների կողմից 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի շուրջ իրադարձությունների մասին է։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործով իր դեմ մեղադրանքները քաղաքական հետապնդում էր անվանել:
«Վերջին բոլոր իրադարձությունները հետապնդում են մի մարդու, որը նախընտրական պայքարի շրջանակներում զգալիորեն առաջ է իր մրցակիցներից»,- նշել էր նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ի նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթեց Ջո Բայդենը, Թրամփի կողմնակիցները հրաժարվեցին ճանաչել քվեարկության արդյունքները և սկսեցին գրոհել Կապիտոլիումի շենքը՝ բախվելով ոստիկանության հետ։ Արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում ՝ ոստիկան։ Հարուցվել էր ավելի քան 160 քրեական գործ, Թրամփին մեղադրանք է առաջադրվել: Մեղադրական ակտում հատուկ դատախազ Ջեյք Սմիթը հնչեցրել է մեղադրանքի չորս կետ՝ ԱՄՆ կառավարությանը խաբելու դավադրություն, ընտրողների արդար ընտրությունների իրավունքի խախտում, հետաքննությանը խոչընդոտելը և այդ նպատակով դավադրությունը: Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան նախկին ղեկավարին սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...