Թել Ավիվից Մախաչկալա ժամանած ինքնաթիռում հրեաներ չեն եղել. Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդ
Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել: Այս մասին նշվում է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը, երկրի վարչապետի և արտաքին գործերի նախարարության գրասենյակները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ երկիրը հետևում է Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Իսրայելն ակնկալում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված անկարգությունների և վայրի հրահրումների դեմ», - նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Ազգային անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ինքնաթիռում եղել են այլ երկրների քաղաքացիներ, որոնք չեն եղել էթնիկ հրեաներ։
Նմանատիպ հոդվածներ
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...