Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է. Սեյրան Օհանյան
Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան լինել: Այս մասին Եռաբլուրում լրագրողներին ասել է ԱԺ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այս իշխանությունները եկել են հայ ժողովրդին ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են պատերազմ: Այս պատերազմը շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ Արցախը ամբողջությամբ հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր գործողություններ իրականացնելով ինչ ուզում ստանում է»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա՝ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է այն իրականացնել Հայաստանի վրայով:
«Երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հայրենիքի մի մասը բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորական ոչնչացրել է, ապօրինի հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել, այս պարագայում խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղին չէ, այն կարող է Հայաստանի վախճանը հանդիսանալ»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...