ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Ջերմուկ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։
Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ժոլին։
Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս ասիք ու գնացի՞ք». «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին ավագանու նիստերի դահլիճը
Այսօր կայացել է Երևանի ավագանու արտահերթ նիստը: Նիստի ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լքել են դահլիճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին՝ ասելով, որ այդ թեմայով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լկտին դուք եք». ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ կրքերը թեժացել են
ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զեկուցող ՄԻՊ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով
Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով: Եվրոպական խորհ...