ՀՀ-ում ստորաբաժանում կստեղծվի տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության համար
Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաբանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգության ապահովումը։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ ստորաբաժանումը գործելու է պարեկային ոստիկանության հետ համատեղ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` բացելու բոլոր հաղորդակցությունները, ինչը, ըստ նրա, միայն կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։
Միաժամանակ Երևանը պնդում է, որ տարածաշրջանի երկրների հաղորդակցություններից օգտվեն փոխադարձության և հավասարության սկզբունքով։ Փաշինյանը նաև նշեց, որ փոխադարձության սկզբունքներին կարել է հասնել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցման։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մոտ ապագայում կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կներկայացվի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Փաշինյանը հույս ունի, որ համատեղ ջանքերով դա հնարավոր կլինի իրականացնել։
Նշենք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։ Այդ առիթով Վրաստանի մայրաքաղաքը մինչև 2 000 հյուրի էր սպասում շուրջ 60 երկրից:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...
Վերևից ինչ-որ հանձնարարական չկա. Մինասյանը` «Արցախ» բառը կիրառելու մասին
Որևէ հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա, որպեսզի ՀՀ պաշտոնյաներն «Արցախ» տերմինը չօգտագործեն` փոխարենը կիր...