Արտակ Զեյնալյանը մանդատը դնելու մտադրություն դեռ չունի. Անի Խաչատրյան
Մենք դեռ ընտրությունների գնալուց առաջ հստակ ունեցել ենք մեր փոխքաղաքապետի թեկնածուն, մեր խմբակցության ղեկավարի թեկնածուն: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ մամուլի ենթադրությունների դաշտից էին տեղեկությունները, թե փոխքաղաքապետի պաշտոնները կարող են զբաղեցնել Արտակ Զեյնալյանը կամ ինքը:
Անդրադառնալով լուրերին, որ Արտակ Զեյնալյանը կարող է գնալ ՍԴ, Անի Խաչատրյանն ասաց. «Պարոն Զեյնալյանը ավագանու անդամ է, ՍԴ-ի անդամի ընտրություններ էլ հիմա չկան: Խոսակցություններ շատ կարող են լինել, ժամանակն էլ չգիտեմ՝ ինչ ցույց կտա, համեյանդեպս, այս պահին Արտակ Զեյնալյանը ավագանու անդամ է, մանդատը դնելու մտադրություն դեռ չունի: Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետո, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է օրինակ ՀՀ վարչապետ»,-ասել է Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «հոկտեմբերի 27»-ի գործով անցած տարի երկու անգամ...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...