
Զախարովան արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահի՝ ՌԴ-ի և ՀԱՄԱՍ-ի նմանության մասին ելույթին

ՌԴ-ի և ՀԱՄԱՍ-ի նմանության մասին Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունները սադրանք են, որոնք ուղղված են միջկրոնական և ազգամիջյան ատելության հրահրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Աշխարհն արդեն ընտելացել է Եվրահանձնաժողովի նախագահի գաղափարականացված կնիքներին։ Նա ցանկացած առիթ օգտագործում է հակառուսական օրակարգը շրջանառելու համար։ ֆոն դեր Լյայենի հայտարարությունները ազգայնականության եւ այլատյացության ծայրահեղ դրսեւորում են, սադրանք, որն ուղղված է միջկրոնական եւ ազգամիջյան ատելության հրահրմանը»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ ՌԴ ԱԳՆ կայքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Ամերիկյան Հադսոնի ինստիտուտում, հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ն ու Ռուսաստանը նման են միմյանց: