ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին «ստատուս քվոյին» վերադարձի հնարավորություն չեմ տեսնում. Բայդենը` Գազայի հատվածում իրավիճակի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը մինչ սրացումը գոյություն ունեցած «ստատուս քվոյին» վերադարձնելու որևէ հնարավորություն չի տեսնում։
Նրա խոսքով, դա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ին չպետք է թողնել Իսրայելին «ահաբեկելու» հնարավորությունը, և մերձավորարևելյան երկու կողմերի համար պետք է ուրվագծել խաղաղության ճանապարհ, որը, նախագահի տեսանկյունից, ենթադրում է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձեւը։
«Չկա վերադարձ այն ստատուս-քվոյին, որը գոյություն ուներ հոկտեմբերի 6-ին: Սա նշանակում է երաշխավորել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չունի Իսրայելին ահաբեկելու և պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու կարողություն»,- ասել է Բայդենը այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Սոցցանցերում և ԶԼՄ- ներում տարածվում է նաև Բայդենի մամուլի ասուլիսից հատված, որում ամերիկացի առաջնորդը լեզվական հերթական սայթաքումն է անում։ Այս անգամ ԱՄՆ նախագահը Գազայի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու համար Եգիպտոսի ղեկավարի փոխարեն շնորհակալություն է հայտում պաղեստինցիներին։
Նմանատիպ հոդվածներ
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Wall Street Journal-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին: Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին հայտնե...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...