Փաշինյանը խոսել է թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես և նախկինում, լավատեսորեն է տրամադրված առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների հանդեպ: Այս մասին նա ասել է Wall Street Journal–ին տված հարցազրույցում։ Ըստ ՀՀ վարչապետի` տարածաշրջանի ապագան փակ սահմանների և առևտրային ուղիների բացումն է, ներառյալ Հայաստանի միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցությունը` Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ։
«Անվտանգությունը պետք է ձեռք բերել ոչ միայն բանակի, այլև տարածաշրջանային խաղաղության միջոցով»,– ասել է նա:
Պատասխանելով Հայաստանի` Ռուսաստանի հետ ունեցած պատմական հարաբերությունների մասին հարցին՝ Փաշինյանը կոչ է արել դրա փոխարեն կենտրոնանալ Հայաստանի հարաբերությունների շատ ավելի երկար պատմության վրա թուրք հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը, և ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերի պատասխանները»,– ասել է նա:
Նա շեշտել է, որ Հայաստանը նախևառաջ պետք է աշխատի տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...