Էրդողանի հրահրիչ խոսքերը չեն փոխի այն սարսափները, որոնք տեսել է ամբողջ աշխարհը․ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Հայաթը անդրադարձել է ՀԱՄԱՍ-ի մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և նշել, որ այն չի փոխի ՀԱՄԱՍ շարժման առաջացրած «սարսափները»: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելը վրդովված մերժում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին Թուրքիայի նախագահի օդիոզ հայտարարությունները։ Նույնիսկ Թուրքիայի նախագահի այս փորձը՝ պաշտպանելու ահաբեկչական կազմակերպությունը և նրա հրահրիչ խոսքերը, չեն փոխի այն սարսափները, որոնք տեսել է ամբողջ աշխարհը»,- ասվում է Հայաթի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Անկարան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում» և Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է Պաղեստինի ժողովրդի ազատագրման համար:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...