Չինաստանը Իսրայելին կոչ է անում ապաշրջափակել Գազայի հատվածը
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերացնի Գազայի հատվածի շրջափակումը և մարդասիրական օգնության ուղիներ բացի։
«Գազայի հատվածը 15 օր է՝ առանց լույսի և ջրի է, սպառվում են սննդամթերքն ու դեղորայքը։ Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի Գազայի պաշարումը վերացնելու և օգնություն տրամադրելու անվտանգ ուղիներ ապահովելու համար»,- ասել է նա։
Չինացի դիվանագետի խոսքով՝ պաղեստինյան տարածքների անօրինական օկուպացիան պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական պատճառն է։ Ելքը ՄԱԿ-ի` երկու պետությունների ստեղծման ծրագրի իրականացումն է։
«Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում հավաքական և հրատապ կերպով պատասխանատու միջոցներ ձեռնարկել և միաձայն ուղերձ հղել», - հորդորել է Չժան Ջունը:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...