Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել արգելված FETO կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով, որը տեղական իշխանությունները համարում են ահաբեկչական և մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Ալի Էրլիքայան։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«77 նահանգներում միաժամանակ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 611 կասկածյալ, որոնք կապ ունեն ահաբեկչական «FETO»-ի հետ»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում։
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ և քաղաքացիական դավադիրներ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարեցին՝ տապալելու օրինական կառավարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկօրյա դիմակայության արդյունքում զոհվել է 252, վիրավորվել՝ 2,2 հազար մարդ։ Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում են «FETO» կազմակերպության առաջնորդ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հիմա ապրում է ԱՄՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...