ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտի 1 արած, երկիրը թալանած ու սեփականաշնորհած մարդիկ ինչի՞ նստած չեն». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում վերջինս խոսել էր դատական գործընթացներում առկա բացթողումների մասին:
«Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ, ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա` այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռնտու չէ:
«Մարդիկ, որոնք մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն», - նշեց Սիմոնյանը:
Ըստ նրա` միջազգային կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբևէ այսքան բարձր չի եղել:
«Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ հասկացողություն չկա», - հավելեց ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայկ Մարությանը երկրում է, բայց այս պահին զբաղված է». Իզաբելլա Աբգարյան
Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ից բռնի տեղաhանվածներին նոյեմբեր-դեկտեմբերին կտրամադրվի 50-հազարական դրամ
ԼՂ-ից բռնի տեղականվածներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի 50-հազարական դրամ` առաջնային սոցիալական ծախսերը հոգալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չկա նման բան, էէէԷ՜, դու հավատացի՞ր». ՆԳ նախարարը՝ ոստիկաններին թրաֆիքինգի ենթարկելու մասին
Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց թրաֆիքինգի դեմ պայքարը:&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնն Ուզբեկստանում է. նախագահների միջև բանակցությունները մեկնարկել են
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանից մեկնել է Ուզբեկստան: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի կառավարության մամու...