Թուրքիան պետք է միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը. Էրդողանի դաշնակից
Թուրք ազգայնական պատգամավոր Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան պետք է միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը։
«Եթե այսօրվանից սկսած 24 ժամվա ընթացքում հրադադար ձեռք չբերվի, եթե հարձակումները չդադարեն, եթե ճնշվածների վրա ռումբեր նետվեն, ես բացահայտորեն կիսում եմ իմ ժողովրդի կարծիքը, որ Թուրքիան պետք է արագ միջամտի և անի այն, ինչ անհրաժեշտ է՝ ելնելով իր պատմական, մարդասիրական և կրոնական պարտականություններից: Մեր պատմական ժառանգությունը Գազան պաշտպանելու առաքելությունն իրականացնելն է»,– ասել է նա։
Ըստ նրա՝ Գազայի հատվածն արդեն երկու շաբաթ է՝ ապրում է հումանիտար աղետների շղթա, իսկ «դաժան հարձակումները, որոնք հասել են ցեղասպանության մակարդակի, արդեն անցել են համբերության և հանդուրժողականության սահմանները»։
Նմանատիպ հոդվածներ
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...