ԼՂ–ում կատարվածը Ռուսաստանն ընդունում է որպես սեփական ողբերգություն. ՀՀ–ում ՌԴ դեսպան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ողբերգություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների 15-րդ համաժողովում, գրում է Sputnik Արմենիա–ն:
«Մեր համաժողովը անցնում է արտասովոր պայմաններում ՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկի ֆոնին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։ Այս ողբերգության առաջին իսկ օրերից Ռուսաստանի կողմից աջակցություն է ցուցաբերվում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական մակարդակով։ Ռուսաստանի կողմից դա ընկալվում է որպես սեփական ողբերգություն»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Հայաստանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին ընդգծել է, որ Ռոսսոտրուդնիչեստվոն վերանայել է իր առաջնահերթությունը և կենտրոնացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...