ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթարստանի պատգամավորը քննադատել է Կադիրովի որդուն, ապա ներողություն խնդրել
Թաթարստանի Պետական խորհրդի պատգամավորը սկսել է խոսել այն մասին, թե ինչպես է Կադիրովի որդին ծեծի ենթարկել բանտարկյալին։ Հետո փոխել է թեման ու ներողություն խնդրել։ Եվ շուտով պատգամավորի ելույթի ձայնագրությունը ջնջվել է սոցիալական ցանցերից: Այս մասին հայտնում է meduza.io-ն:
«Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի ղեկավարը որդուն հերոսի կոչում է շնորհում մարդուն ծեծելու համար։ Հետագայում զարգացնելով իր գաղափարը՝ նա ասում է, որ ինքը բոլոր մուսուլմանների հերոսն է։ Ո՞վ կարող է պատասխանել», - ասել է նա
Դրանից հետո Խամաևը փոխել է թեման և սկսել խոսել այլ հարցերի մասին։ Պատգամավորներից ոչ մեկը չի մեկնաբանել Ադամ Կադիրովի մասին նրա խոսքերը։
Նույն օրը երեկոյան Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը պատգամավորի հայտարարությունը անվանել է իր անձնական կարծիքը, որը «ոչ մի կապ չունի հանրապետության մուսուլմանների դիրքորոշման հետ»։
Շուտով լրատվամիջոցները տարածել են Խամաևի հայտարարությունը, որում նա ներողություն էր խնդրում իր «հուզական հայտարարության» համար.
«Հանրապետության Պետական խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ ես զուտ անձնական կարծիք հայտնեցի, որը չաջակցվեց իմ գործընկերների կողմից։ Ներողություն եմ խնդրում իմ հուզական հայտարարության համար, որը կարող է վնասել եղբայրական ժողովուրդների հարաբերություններին»։
Հոկտեմբերի 20-ին Խամաևի ելույթի տեսագրությունը հանվել է Թաթարստանի Պետական խորհրդի պաշտոնական էջից:
Հիշեցնենք` Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը թելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել որդու՝ Ադամի հետ և նրան անվանել բոլոր մահմեդականների հերոս։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով
Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով: Եվրոպական խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ ենք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին՝ ասելով, որ այդ թեմայով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս ասիք ու գնացի՞ք». «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին ավագանու նիստերի դահլիճը
Այսօր կայացել է Երևանի ավագանու արտահերթ նիստը: Նիստի ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լքել են դահլիճ...