Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. կան զոհեր
Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին։ Լրատվամիջոցները հայտնում են 9 զոհի մասին, բայց եկեղեցու փլատակներում կարող են տասնյակ մարդիկ լինել:
Նշվում է, որ փլատակներում հայտնվածների մեծ մասը օդային հարվածներից ապաստան փնտրող ծխականներ են, ինչպես նաև Գազայի հյուսիսային և հարավային շրջաններից բռնի տեղահանվածները:
Որոշ տվյալներով՝ մոտ հազար մարդ է ապաստան գտել այդ եկեղեցում, կից դպրոցում եւ այլ օբյեկտներում:
Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում:
«Նրանք հարվածեցին գրասենյակներին և վանքի մուտքին։ Ամբողջ շենքը փլվեց։ Բուլդոզերներ են պետք, որպեսզի տեսնենք` քանի մարդ է մնացել փլատակներում», — ասել է արքեպիսկոպոսը ERT-1 հեռուստաալիքին։
Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ եկեղեցին ավերվել է հրթիռակոծության հետևանքով, բայց ավելի ուշ հերքվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ հրթիռային հարվածից ոչնչացվել էր եկեղեցական տունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
Որքան կտևի Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը
Իսրայելի նախկին պաշտպանության նախարար, ներկայում պատերազմական կառավարության անդամ Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայել-ՀԱ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...