Երևանի ու Բաքվի միջև ձևավորվել է ԵՄ միջնորդությամբ խաղաղության ճանապարհային քարտեզ․ Փաշինյան
Երևանի ու Բաքվի միջև ԵՄ միջնորդությամբ ստեղծվել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Այս մասին այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ հայտարարությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով իր լիտվացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներին՝ Փաշինյանը նշեց, որ Շիմոնիտեին է ներկայացրել խաղաղության խաչմերուկի հայկական կողմի նախագիծն ու առաջարկը, որի մասին խոսել է նաև Եվրախորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Պարսից ծոցին։
«Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ։ Սա կարող է նաև ակտիվացնել ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը», - նշեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ վարչապետ Շիմոնիտեին է ներկայացրել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ Փաշինյանը հավելեց, որ Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ձևավորվել է Արդբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։
«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։ Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը», - նշեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...