Ինքնասպանություն գործած տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան գնում է ինքնասպան լինի

Հոկտեմբերի 14-ին ողբերգական դեպք  էր տեղի ունեցել Երևանում: Ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, ինչից հետո ոստիկանները հայտնաբերել էին 19-ամյա երիտասարդի դի:
 

StarNews-ի ունեցած տեղեկությունների համաձայն` երիտասարդ տղայի անունը Ռոբերտ է, ում պապիկը հատկապես Էրեբունի համայնքում մեծ սեր ու ճանաչում ունի:
 

Ինքնասպան եղած տղայի պապիկը հայտնի պարուսույց է, ով տասնյակ տարիներ կրթել է սաների: Ինքնասպան եղածը պարուսույցի դստեր որդին է:

Ընտանիքի համար սա շոկային երևույթ է, ողբերգական դեպքի շրջանակներում տարբեր վարկածներ են շոշափվում:
 

Հավելենք, որ նախքան դեպքը ինքնասպանություն գործած տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է ինքնասպան լինի:

Պատահարներ