ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2400
Աֆղանստանի արևմուտքում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով ավելի քան 2400-ի։
Այս տվյալները տրամադրել է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի կառավարության պաշտոնյային։
Ըստ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության աղետների կառավարման նախարարության ներկայացուցիչ Մոհամմադ Ջանան Սաիքի, երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2400-ի, ևս 2000-ը վիրավորվել է:
Հիշեցնենք, որ երեկ 4,7-ից մինչև 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Աֆղանստանի Հերաթի տարածքի մերձակայքում, որտեղ ապրում է մոտ 272 հազար մարդ։