Եգիպտոսի նախագահը նշել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության իրական նպատակը
Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում գործողություն են իրականացնում ոչ թե հանուն ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի, այլ պաղեստինցիներին դուրս մղելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին, գրում Է ՏԱՍՍ-ը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սինայում պաղեստինցիների վերաբնակեցման փորձը կհանգեցնի նրան, որ Եգիպտոսը ներքաշվի Իսրայելի դեմ հակամարտության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման ուժերը մի քանի հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա և հայտարարել "Ալ Աքսայի ջրհեղեղ"գործողության մեկնարկի մասին: Հազարավոր զինյալներ ներխուժել են Իսրայելի տարածք՝ գրավելով տասնյակ միավոր ռազմական տեխնիկա և հարյուրից ավելի պատանդներ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում:
Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան Գործողությունը ստացել է "երկաթե թրեր" անվանումը, որի նպատակներից մեկը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտների ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբ...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարա...