Քաղաքականություն

Բայդենը հայտարարել է Գազային 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին

Բայդենը հայտարարել է Գազային 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո:

«Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», - ասել է նա։

Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250