Հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի փոխնախարարի ներկայացուցչի դին
Այսօր տեղեկատություն է տարածվել այն մասին, որ իր աշխատասենյակում հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի փոխնախարարի ներկայացուցչի դին:
Auroranews.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց տեղեկատվությունը:
«Ժամը 09:45-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան 72 հասցե, որտեղ տղամարդ է հանկարծամահ եղել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Հայաստանի քննչական կոմիտեից էլ տեղեկացրին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Խիստ նախնական տվյալներով՝ հանկարծամահություն է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերջնական պատճառները պարզ կլինեն քննության արդյունքներից ելնելով»։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի չորս օդանավակայան կրկին տարհանվել է
Ֆրանսիայի չորս օդանավակայան կրկին տարհանվել է այնտեղ ռումբերի առկայության մասին լուրերից հետո, հաղորդում է BFMTV-ն, փոխա...
Ֆրանսիայում վեց օդանավակայան սպառնալիքների պատճառով տարհանվել է
Ֆրանսիական վեց օդանավակայաններ այսօր առավոտյան ռումբերի առկայության մասին սպառնալիքներ են ստացել, մարդկանց այնտեղից տարհ...
Հրթիռը «գոլորշիացել է». ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ապացուցել, որ Իսրայելը հարված է հասցրել հիվանդանոցին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հիվանդանոցին հրթիռի հարվածի իրեղեն ապացույցներ չի ներկայացրել՝ դա բացատրելով...
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը
Աֆղանստանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը վիրավորվել են, հաղորդում են արևմ...