«Հայ-ադրբեջանական ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն». Պետդեպ
Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգային բնույթի հարցերով։
«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Ինչպես ասացինք, ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն», - Turan-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ սերտ համակարգելով քայլերը մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում: Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում, և ինչ անորոշության են բախվում»,- շարունակել է Պետքարտուղարության խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վար...
Խանդանյանը` ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժո...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
«Նախագահները թող պայթացնեին իրենց, ոչ թե հանձնվեին Բաքվին». Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Արցախն ու Հայաստանը երեք տարի ժամանակ ունեին պատրաստվելու համար։ 1988-91 թվականներին էլ ենք վատ վիճակում եղել․ զենք չկար...