Եգիպտոսը սպառնացել է Գազայի հատվածից 1 միլիոն փախստական ուղարկել ԵՄ երկրներ
Եգիպտոսի ղեկավարությունը շատ դժգոհ է Գազայի հատվածից փախստականներին տեղավորելու հարցում Արևմուտքի ճնշումներից, նրանք սպառնում են տեղահանվածներին ուղարկել Եվրամիություն։
Արեւմուտքը ցանկանում է, որ Եգիպտոսը ընդունի 1 միլիոն մարդու, բայց այս դեպքում նրանք կգնան Եվրոպա, եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում ասել է Եգիպտոսի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գրում է Financial Times-ը, փոխանցում է РИА Новости-ն։
Եգիպտոսը վախենում է, որ Արևմուտքը կպնդի, որ մարդիկ տեղակայվեն Սինայի թերակղզում: Կահիրեն մտադիր է օգնել էսկալացիայի գոտում տուժածներին, սակայն կդիմադրի «ավելի շատ փախստականներ ընդունելու ցանկացած փորձի»։
Երկուշաբթի օրը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ասել է, որ բռնի տեղահանումը չի լուծի պաղեստինյան ճգնաժամը:
Միաժամանակ իշխանությունները ժամանակավորապես բացել են Գազայի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը, սակայն թույլատրվում է ճանապարհորդել միայն երրորդ երկրների քաղաքացիներին։
Ավելի վաղ Եգիպտոսը հայտարարել էր, որ ծրագրում է միջազգային գագաթնաժողով անցկացնել՝ քննարկելու Պաղեստինի հետ կապված իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վար...
Խանդանյանը` ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժո...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
«Նախագահները թող պայթացնեին իրենց, ոչ թե հանձնվեին Բաքվին». Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Արցախն ու Հայաստանը երեք տարի ժամանակ ունեին պատրաստվելու համար։ 1988-91 թվականներին էլ ենք վատ վիճակում եղել․ զենք չկար...