«Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ԱՄՆ-ի ռազմական միակ դաշնակիցը մեր տարածաշրջանում». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Քարոզչությունը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ԱՄՆ ռազմական միակ դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հվ. Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրություն Իրանի և Ռուսաստանի, բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից։ Իսկ թե ինչ կանի դրա արդյունքում Թուրքիան Հայաստանի հետ, տասներորդական նշանակության հարց է։
Այս ընկալումը կոտրելու համար պետք հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ է։
Թուրքիայում սա լավ են գիտակցում՝ որքան էլ որ հռետորաբանության մակարդակում ունենան լարվածություն և հակասություն ՆԱՏՕ-ի հետ։
Ահա George Marshal Fund-ի ամենաթարմ հարցման թարմ արդյունքները ՆԱՏՕ անդամ երկրներում։
Թուրքիայում այն հարցին, թե «որքա՞ն կարևոր է ՆԱՏՕ-ն ձեր երկրի անվտանգության համար», հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 80%-ը պատասխանել է «Շատ կարևոր է» կամ «կարևոր է»։ Հակառակ կարծիքին են 15 %-ը (երբեմնի 30%-ի փոխարեն)։
Եվ միայն հայաստանյան որոշ քարոզիչներ են գիտակցաբար ստում այս հարցում»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...