«Պատմելով չէ, դա պարզապես պետք է տեսնես». Իսրայելից ՀՀ ժամանած կին

Պատմելով չէ, դա պարզապես պետք է տեսնես, ապրես, երբ երեխաներդ վախենում են, քնից արթնանում են ու գոռում՝ մայրիկ, նորի՞ց, պատմելու չէ, թե այդ պահին ինչ է զգում մայրը։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Հայաստան ժամանած Իսրայելի հայ համայնքի անդամներից մեկը։

 

«Մեր քաղաքում այդքան լարված չէր, բայց ես պաշտպանողական իրեր էի վերցրել, ամեն շխկոցից մածում էինք, թե հիմա ահաբեկիչներ կմտնեն ու ինչ-որ գործողություններ կանեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ առանց որևէ բանի մեզ հասցրել են Հայաստան, իմ հայրենիքում եմ, մենակ դա հերիք է»,- ասել է նա։

 

Նշենք, որ Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի օդանավը քիչ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։

Իսրայելից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա։

Թռիչքի կազմակերպումը և ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը։

Քաղաքականություն